|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Եկեղեցու «բարենորոգման» մեկնարկն ուրվագծվեց և նշանավորվեց նոր կոպտագույն խախտումների համալրմամբ, մասնավորապես՝ զինված ուժերում հոգևոր ծառայությունը, ըստ էության, լուծարելու (արդեն խոսվում է նաև բուժհաստատություններում նույն կերպ վարվելու մտադրության մասին), բացահայտ հակաեկեղեցական մի շարք հապճեպ մշակված օրինագծեր շրջանառության մեջ դնելու, Հայ Եկեղեցու ինքնավարությունը՝ իշխանական լծակների գործադրմամբ ազգային և միջազգային չափանիշներին բացահայտ խորթ հնարքներով խաթարելու և նմանաբնույթ այլ քայլերով։
Իբրև հետգրություն, մեջբերենք ադրբեջանական մամուլում տարածված խիստ բնութագրիչ թեզը. «Երկիրը իսկական ազգային պետության վերածելու համար, որը կդառնա համաշխարհային հայության կենտրոն, ՊԵՏՔ Է ՎԵՐԱՑՆԵԼ ԷՋՄԻԱԾՆԻ ԱՄԵՆԱԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ։ ԻՀԱՐԿԵ, ՉԱՐԻՔՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՀԱՂԹԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿԼԻՆԵՐ ՄԱՔՐԵԼ ԱՌԱՍՊԵԼԱՑՎԱԾ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԻ ՀՍԿԱՅԱԿԱՆ ՇԵՐՏ ԵՎ ԹԱՓ ՏԱԼ ԱՅՍՕՐՎԱ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍԱԿԱՆ ԲԱՐՁԻԿԸ» ....»։