|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Գնահատման, թեստավորման կենտրոնից հայտնում են․
«Ի գիտություն հունվարի 31-ին Անգլերեն առարկայի միասնական քննությանը մասնակցած դիմոդների
Հունվարի 31-ին Անգլերեն առարկայի միասնական քննությանը մասնակցած դիմոդները հայտագրվելու համար պետք է մուտք գործեն dimord.am կայքի իրենց անձնական էջ և սեղմեն «Վերահանձնել» կոճակը։ Դրանից հետո դիմորդի էլեկտրոնային հասցեին կուղարկվի վերահանձնմանը մասնակցելու հաստատումը։
Քննությունից 3 օր առաջ դիմորդին կուղարկվի անցաթուղթը, որտեղ նշված կլինեն քննության վայրը և ժամը։
Տեղեկացնում ենք, որ նախկինում ներկայացված դիմորդի բոլոր տվյալները պահպանված են համակարգում, և դրանք կրկնակի ներկայացնելու անհրաժեշտություն չկա։
Մրցույթին կմասնակցի քննությունների առավել բարձր միավորը։
Ուշադրություն․
Հայտագրման գործընթացը կսկսվի փետրվարի 8-ին, ժամը 12:00-ին և կավարտվի փետրվարի 12-ին, ժամը 23:00-ին»: