կարևոր
643 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-06 17:04
Աշխարհ

Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ անվտանգության հարցեր քննարկել. Լավրով

Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ անվտանգության հարցեր քննարկել. Լավրով

Ռուսաստանը պատրաստ է անվտանգության հարցեր քննարկել ԱՄՆ-ի հետ ռազմավարական կայունության շուրջ երկխոսության շրջանակներում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք չենք ցանկանում, որ ՆԱՏՕ-ն զբաղվի ամբողջ Եվրասիական մայրցամաքի անվտանգությամբ…. Մենք Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ միասին, Շանհայի համագործակցության կազմակերպության մյուս անդամների, BRICS-ի հետ միասին հանդես ենք գալիս այն բանի օգտին, որ պաշտպանենք անվտանգության անբաժանելիության սկզբունքը։ Մենք, իհարկե, պատրաստ կլինենք մեր ամերիկացի գործընկերների հետ նաև այս թեմայով խոսակցությանը, երբ պարզ դառնա նրանց ընդհանուր վերաբերմունքը ռազմավարական կայունության հիմնական ասպեկտների նկատմամբ», - Լավրովն ասել է Շվեյցարիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ինյացիո Կասիսի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ փետրվարի 6-ին կայացած բանակցություններից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։