|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Բագրատ Սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատարանում մի քանի միջնորդություն ներկայացրեց։
Նախ հայտնեց, որ վկաներ է ավելացնելու դատակոչի ցուցակին և դատարանին միջնորդելու է կոնկրետ փաստաթղթեր պահանջել, որոնք ո՛չ նախաքննության ընթացքում է ձեռք բերվել, ո՛չ ներկայացվել է դատարանին, ոչ էլ ինքը՝ փաստաբանը, իրավունք ունի այդ փաստաթղթերն անձամբ ստանալ։
«Միջնորդելու եմ՝ դատարանը պահանջի դրանք և նախապես ասեմ, որ համապատասխան փուլում այդ միջնորդությունը տալու եմ՝ խնդրելով ավելացնել ապացույցների ծավալի մեջ։ Վտանգ կա, որ մինչև մենք հասնենք այդ փուլին, այդ ապացույցը կարող է կորել, վնասվել կամ ոչնչացվել»։
Փաստաբանը մանրամասնեց, որ միջնորդելու է որպես վկա հրավիրել և հարցաքննել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին, ինչպես նաև՝ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանին և Հովհաննես Ավետիսյանին։ Նրա փոխանցմամբ՝ ՔԿ նախագահն ու գլխավոր դատախազն արել են հայտարարություններ, որոնք քրեական վարույթում առկա չեն։