|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակայնը «Պետական աշխատողների աշխատավարձերի միասնական համակարգի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ խմբակցության դիրքորոշումը հայտնելիս ասաց, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու:
«Թող բարձրանա պատգամավորների աշխատավարձը, իրենք էլ թող աշխատավարձերի մի մասն ուղղեն որևէ մանկապարտեզի կամ որևէ օգնության, որովհետև չկա պատգամավոր, որ տուն է տանում իր ամբողջ աշխատավարձը»,- ասաց Գալուստ Սահակյանը: Նա հայտարարեց, որ աշխատավարձերի բարձրացումը ուղղված է ոչ թե պատգամավորների, այլ երկրի իմիջի բարձրացմանը, ուստի դա քաղաքական փաստաթուղթ չէ, բայց քաղաքական հետևանք կունենա` դրական իմաստով:
«Պատգամավորները ոչ թե մտածում են իրենց մասին, այլ մտածում են երկրի իմիջի մասին»,- համոզմունք հայտնեց Գալուստ Սահակյանը:
Նշենք, որ ՕԵԿ խմբակցությունը ևս կողմ է քվեարկելու օրենքի նախագծին, քանի որ, ըստ նրանց, դրանով համակարգային խնդիր է լուծվելու, կանոնակարգվելու է դաշտը: