|
Փոխարժեքներ
20 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետի փոխդեկանի հետ կապված գործը կարճվել է: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց Երևանի պետական համալսարանի լրատվական ծառայության ղեկավար և ԵՊՀ ռեկտորի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը:
Նա նշեց նաև, որ երկու կողմերն էլ ասել են՝ սխալմունք է եղել, և Գևորգ Բարսեղյանը կշարունակի իր աշխատանքը ԵՊՀ-ում:
Հիշեցնենք, որ մամուլի տեղեկությունների համաձայն՝ բուհի ռոմանագերմանական ֆակուլտետի փոխդեկանը՝ 37-ամյա Գևորգ Բարսեղյանը, ծեծի էր ենթարկվել իր աշխատասենյակում՝ ուսանողուհիներից մեկին անպարկեշտ առաջարկություն անելու համար: