Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանի որդու դեմ ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կասեցվել է: Այս մասին երեկ «Ժողովուրդ»-ը տեղեկացել է ՀՀ ոստիկանությունից: Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Երեւանի Վ. Համբարձումյան փողոցի թիվ 10 շենքի մուտքի մոտ 4 դիմակավորված անհայտ անձինք էլեկտրաշոկով հարձակվել էին 19-ամյա Հայկ Ախոյանի վրա, հափշտակել նրա բջջային հեռախոսն ու տան բանալիները: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 175-րդ հոդվածի հատկանիշներով (ավազակություն):
Ոստիկանությունից հայտնել են, որ գործը կասեցվել է ՀՀ քր. օր.-ի 31-րդ հոդվածի 1-ի մասի հատկանիշներով (անձը չի գիտակցել իր գործողության՝ հանրության համար վտանգավոր բնույթը): «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ա. Ախոյանն ասել է, որ ինքն ամեն ինչ անելու է, որպեսզի դեպքը բացահայտվի. «Անկեղծ, ոստիկաններն օրուգիշեր աշխատեցին, բայց բավարար ապացույցներ չկային: Ոչ մի բողոք չունեմ նրանցից: Կասկածներ շատ ունեմ, ու ամեն ինչ դեռ ավարտված չէ»:
Շարունակությունը կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում: