|
Փոխարժեքներ
05 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.01 |
| EUR | ⚊ | € 445.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.9387 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.45 |
Կառավարության նիստից հետո ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԱՄՆ հետախուզական ծառայությունների հրապարակած զեկույցին, որում նշվում է, թե Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածությունը կարող է վերածվել ռազմական լայնածավալ գործողությունների, քանի որ չի նկատվում երկու կողմերի` փոխզիջումների գնալու պատրաստակամությունը:
«Այն հանգամանքը, որ պայթյունավտանգ է իրավիճակը, բոլորիս համար ակնհայտ է, դրա վկայությունն են 2016 թվականի ապրիլյան դեպքերը: Բավական է հիշատակել Ադրբեջանի նախագահի վերջին ելույթը, որը միանշանակ ցույց է տալիս, թե ինչի է նա պատրաստ, և որ Ադրբեջանը պատրաստ չէ բանակցային գործընթացում առաջընթացի: Իր այդպիսի ելույթով Ադրբեջանի նախագահը փայլուն կերպով անհերքելի ապացուցեց, որ Ղարաբաղը երբևիցե չի կարող լինել Ադրբեջանի կազմում, և որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն անխուսափելի է»,- ասաց Քոչարյանը: