|
Փոխարժեքներ
26 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների ներկայիս սրացումը պոտենցիալ պայթյունավտանգ է ամբողջ Մերձավոր Արևելքի համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը RT հեռուստաալիքի համար Դիվանագետի օրվան նվիրված Ռիք Սանչեսի հետ հարցազրույցում` պատասխանելով Վաշինգտոնի և Թեհրանի միջև հարաբերությունների ներկայիս սրման մասին հարցին։
«Այստեղ չափազանց շատ ականներ կան, որոնք պատրաստ են պայթել, որոնք պարզապես սպասում են, որ իրենց վրա կանգնեն», – ասել է Լավրովը։
Նա ընդգծել է, որ Իրանը Ռուսաստանի մտերիմ գործընկերն է, և Ռուսաստանը չի կարող անտարբեր լինել Մերձավոր Արևելքի իրավիճակի հանդեպ։
«Իրանը մեր գործընկերն է, մեր մտերիմ գործընկերը և հարևանը։ Եվ, իհարկե, մենք անտարբեր չենք իրադարձությունները զարգացման նկատմամբ։ Եվ կարծում եմ, որ Իսրայելը, Ամերիկան և Իրանը գիտեն, որ մենք պատրաստ ենք նպաստել իրավիճակի կարգավորմանը և նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը», – ասել է ՌԴ արտգործնախարարը։