կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-10 12:15
Հասարակություն

Գողություն անելու մտադրություն չեմ ունեցել, պարզապես ուզել եմ խմել. հարբած գողին գտել են չգործող ռեստորանում

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ հունվարի 28-ին ժամը 15:00-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում գտնվող, բայց չգործող ռեստորանային համալիրում գողություն է կատարվել. ռեոստորանի տարածքում գետնին պարկած անծանոթ մարդ կա:

Հատակին պառկած տղամարդը ալկոհոլային թունավորում ախտորոշմամբ տեղափոխվել է  հիվանդանոց:

Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ գողացել են սենյակի ջահը ու 25 տարվա կոնյակ, բացի այդ` վնասելով բացել են պահեստարաններից մեկի դուռը, ներս մտել ու գողացել 5 շիշ օղի ու կոմպոտ:

Շուտով պարզ է դարձել, որ ռեստորանի տարածք մտած և գողություն կատարած անձը բուժօգնություն ստացած Արամայիս Սողոմոնյանն է, ով բուժհաստատությունից բերման է ենթարկվել ոստիկանություն` գողություն կատարելու կասկածանքով:

Վերջինս ոստիկանությանը հայտնել է, որ գողություն անելու մտադրություն չի ունեցել, պազրապես ցանկացել է խմել, և որ ռեստորանը պատահական է ընտրել` համոզված լինելով, որ խմելու համար մի բան կգտնի:

Տեղեկացրել է նաև, որ չգործող ռեստորանի պահեստից օղի է  վերցրել, կոմպոտ, թթու պահածո ու կերուխում արել, թե որքան է խմել չի հիշում, չի հիշում նաև որ կրկին սենյակ է բարձրացել, վառարանը վառել ու խոր քուն մտել:

Դեպքի հանգամանքները պարզվում են, քննությունը շարունակվում է:  

Մանրամասները` տեսանյությում: