Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում «Ներման մասին» օրենքի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը և հարցադրում ու առաջարկ ներկայացրեց: Նա նախ նշեց, որ ներում խնդրելու իրավունք ունենալը չի կարող հակասել ներվելու իրավունք ունենալուն:
Պատգամավորն ընթերցեց ներկայացված փաթեթի 5-րդ հոդվածի 4-րդ և 9-րդ կետերը. «Անձնական գործը ստանալուց հետո հնգօրյա ժամկետում Վարչապետն այն ուղարկում է Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով)՝ ներման խնդրագրի վերաբերյալ եզրակացություն ստանալու նպատակով:
9-ը` «Հանձնաժողովը ստեղծվում և Հանձնաժողովի աշխատակարգը հաստատվում է Վարչապետի որոշմամբ»:
Պատգամավորը նշեց, որ ստացվում է` որպեսզի ներման վերաբերյալ եզրակացություն ստանա վարչապետը, նա դիմում է իր իսկ կողմից տեղծված մի հանձնաժողովի, որի աշխատակարգը նույնպես հաստատվել է իր կողմից:
«Հաշվի առնելով Սահամանդրության պահանջը, հաշվի առնելով, որ ներումը նախագահի հայեցողական լիազորությունն է, միգուցե հանձնաժողով ստեղծելու որոշման իրավունքը տալ նախագահին` հատկապես եթե հաշվի առնենք, որ հանձնաժողովի որոշումն, ի վերջո, ունի խորհրդատվական բնույթ: Այս դեպքում կհավասարակշռվի այն միտքը, որ կա երեք կողմ` արդարադատություն, վարչապետ և հանձնաժողով, բայց իրականում հանձնաժողովը նույն վարչապետի ստեղծածն է, և իրականում ստացվում է երկու կողմ»,- ասաց Կյուրեղյանը և առաջարկեց, որ այս դեպքում հանձնաժողովի ստեղծման իրավունքը տրվի նախագահին, որ ստեղծվի հավասարակշռություն: