Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 399.59 |
EUR | ⚊ | € 420.17 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 506 |
GEL | ⚊ | ₾ 139.96 |
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի կարծիքով` չեպտք է մեծ ողբերգություն սարքել այն բանից, որ ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից հրապարակված «Կրեմլյան զեկույց»-ում տեղ են գտել նաև ռուսաստանաբնակ հայտնի հայ գործարարների անուններ: Այս մասին նա հայտարարեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ:
«Հայաստանը փորձում է իր հարաբերությունները ԱՄՆ-ի ու ՌԴ-ի հետ երբեք չխառնել: Հայաստանը շահերի համադրման գոտի է, ոչ թե՝ հակադրման: Ռուս-ամերիկյան տնտեսական և քաղաքական բախումներից մենք չենք շահում: Տնտեսական և քաղաքական առումով` աշխարհը չի շահում, որովհետև լրացուցիչ գլոբալ մարտահրավերներ կան: Այն ցուցակը, որ հրապարակվեց ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից բուռն քննարկման առարկա է ՌԴ-ում: Ես չեմ կարծում, որ մենք պետք է մեծ ողբերգություն սարքենք, որ մեր հայրենակիցներից այդ ցուցակի մեջ ներգրավված են, քանի որ պարզ չէ, թե այդ ցուցակում ներգրավվելն ինչ հետևանքներ է ունենալու: Ցուցակի անվանական կազմը չի ենթադրում իրավական հետևանքներ: Այդ ցուցակը սանկցիոն չէ: Դա չի նշանակում, որ բոլորը մեղավոր են»,- ասաց Աշոտյանը:
Նա ընդգծեց, որ եթե անհրաժեշտություն լինի ՀՀ-ն իր գործիքների շրջանակներում կզբաղվի իր քաղաքացիների խնդիրներով: Միևնույն ժամանակ, Աշոտյանը համարում է, որ Հայաստանը պետք է շարունակի հեռու մնալ բախումային օրակարգից:
«ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի շահերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում համընկնում են: Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը թույլ է տալիս ասել, որ Արցախյան հակամարտությունն այն եզակիներից է, որ խորհրդային նախկին տարածքում գլոբալ խաղացողների շահերը համընկնում են բռնի ուժի չգործադրման սկզբունքներով: Հայաստանը պետք է շարունակի այս օրակարգով»,- ասաց Աշոտյանը:
Նշենք, որ մի քանի օր առաջ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել է, այսպես կոչված, «Կրեմլյան զեկույցը», որում ներառված են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կապ ունեցող պետական պաշտոնյաներ ու օլիգարխներ: Փաստաթղթում ներառված է 210 անուն, որոնցից 114-ը բարձրաստիճան պաշտոնյաներ են ու պետական ընկերության ղեկավարներ, ևս` 96 օլիգարխ: Այդ ցուցակում հայտնվել են նաև ռուսաստանաբնակ հայ գործարարներ Սամվել Կարապետյանը, Դանիել Խաչատուրովը: