Փոխարժեքներ
22 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.16 |
EUR | ⚊ | € 419.99 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 504.2 |
GEL | ⚊ | ₾ 142.18 |
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) դարձել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բարձրագույն կրթության որակի ապահովման գործակալությունների ցանցի (CEENQA) անդամ:
2001-ին հիմնադրված CEENQA-ն շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը միավորում է բարձրագույն կրթության որակի ապահովման 29 գործակալությունների եվրոպական 20 երկրներից: Ցանցի նպատակն է ապահովել համագործակցությունը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների որակի ապահովման գործակալությունների միջև` նպաստելով Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի զարգացմանը:
Նշենք, որ վերջերս ՈԱԱԿ-ը դարձավ նաև Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանցի (ENQA) լիիրավ անդամ: Հիմնադրամը նաև Բարձրագույն կրթության որակի ապահովման գործակալությունների միջազգային ցանցի և ԱՄՆ Բարձրագույն կրթության հավատարմագրման խորհրդի Որակի միջազգային խմբի անդամ է: