Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը քննադատել է Սահմանադրական դատարանին (ՍԴ)` նշելով, որ դատարանն ընդդիմադիր «Zaman» թերթի լրագրողների գործով վճիռ կայացնելիս խախտել է իրավական նորմերը. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Milliyet» թերթի կայքը, Բոզդաղը քննադատական հայտարարության մեջ նշել է, որ այս որոշմամբ դատարանը հատել է Սահմանադրությամբ և օրենքներով կանոնակարգվող սահմանները՝ կատարելով Վերաքննիչ դատարանի գործառույթները:
Նշենք, որ ՍԴ-ն վճռել էր, որ փակված ընդդիմադիր «Զաման» թերթի ձերբակալված լրագրողներ Շահին Ալփայի և Մեհմեթ Ալթանի իրավունքները խախտվել են: Այդ որոշմամբ լրագրողները պետք է ազատ արձակվեին: Սակայն թուրքական «Halkinhabercisi» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ ՍԴ որոշումը մերժվել է: Ալթանի և Ալփայի փաստաբանները ՍԴ-ի որոշումը ներկայացրել են 13-րդ և 26-րդ ծանր հանցագործությունների դատարաններին` իրենց պաշտպանյալներին ազատ արձակելու պահանջով: Երկուսի դիմումն էլ մերժվել է:
Հիշեցնենք, որ իշխանությունների կողմից փակված «Զաման» թերթի լրագրողներ Մեհմեթ Ալթանը և Շահին Ալփայը ձերբակալվել էին 2016 թվականի հուլիսի 15-ին կազմակերպված ռազմական հեղաշրջման փորձի գործով հետաքննության շրջանակներում: Ալթանը մեղադրվում է Թուրքիայի կառավարությունը վերացնելու կամ գործունեությունը խոչընդոտելու, ահաբեկչական կազմակերպությանն անդամակեցելու, իսկ Ալփայը՝ «Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպությանն» անդամակցելու մեջ: