Միասին կարող ենք
կարևոր
334 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-28 11:41
Քաղաքական

Նեթանյահուն աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը

Նեթանյահուն աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնել է, որ աջակցում է ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին։ Այս մասին հայտնում է Ynet Global-ը։

«Ես երբեք չեմ խուսափել ճանաչումից և միանշանակ աջակցում եմ դրան»,- ասել է Նեթանյահուն՝ մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանելով Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախաձեռնության մասին հարցին։

Ավելի վաղ Իսրայելի Արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել էր, որ Իսրայելի կառավարության առաջիկա նիստում կներկայացնի Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու մասին բանաձևի նախագիծը, ինչը հետո կներկայացվի նաև Իսրայելի խորհրդարանին։