|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Այսօր՝ հունիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Անկախության հրապարակում բախվել են 27-ամյա Մերի Գ․-ի վարած «Mercedes A170» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 46-ամյա Վահագն Ղ․-ի վարած «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով Մերի Գ․-ի ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 55-ամյա Լիաննա Ղ․-ն և Վահագն Ղ․-ի ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 42-ամյա Աննա Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։