Միասին կարող ենք
կարևոր
1144 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-28 16:20
Հասարակություն

Երևանում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը

Երևանում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը

Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը․ կասկածյալը հայտնի է․ ժամանել են Երևանի քրեական ոստիկանության վարչության և Շենգավիթի բաժնի պետերը:

Shamshyan-ի հաղորդմամբ՝ տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են։ Նշված հասցեում հայտնաբերվել է տղամարդու դի։

Իրավապահները երկու վարկածի ուղղությամբ են աշխատում, այդ թվում՝ սպանության կամ հանկարծամահության։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կատարվածը սպանություն է, սպանվածն էլ Եգիպտոսի քաղաքացի է, և իրավապահներն արդեն ունեն ենթադրյալ կասկածյալի վերաբերյալ տեղեկություններ։ Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ հանգամանքներ չեն հրապարակվում։