|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Իսրայելը այլևս չի կարող համարվել ԱՄՆ-ի «առանձնահատուկ և պաշտպանված դաշնակից»։
Ինչպես գրում է Politico-ն, Վենսն այս հայտարարությունն արել է, երբ Իսրայելը քննադատել էր ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղության համաձայնությունը։
«Իսրայելը հիմա ավելի մեկուսացված է միջազգային մակարդակում, իսկ ԱՄՆ հասարակության՝ հատկապես երիտասարդ հանրապետականների վերաբերմունքը փոխվում է, ուստի պետք է նոր քաղաքական մոտեցում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այսօր այն միակ առաջնորդն է, որը դեռ համակրանք ունի Իսրայելի նկատմամբ»,-նշել է պաշտոնյան։
Ըստ պարբերականի՝ Թրամփը դժգոհ է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուից, քանի որ նա պահանջում է ավելի ուժեղ ռազմական գործողություններ Իրանի դեմ։
Թրամփը կարծում է, որ Նեթանյահուն չափազանց է կենտրոնացած պատերազմի վրա։