կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-12 10:16
Հասարակություն

Վարդենյաց լեռնանցքը փակ է. որոշ շրջաններում խիտ մառախուղ է

Վարդենյաց լեռնանցքը փակ է. որոշ շրջաններում խիտ մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին՝ 09:30-ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է:

 
Աբովյան - Չայնի, Ջուջևան – Նոյեմբերյան, Գորիս – Սիսիան ճանապարհահատվածներում և Սպիտակի ոլորաններում տեղ–տեղ մերկասառույց է: 
 
Ոսկեպար - Նոյեմբերյան ճանապարհը մերկասառույցի պատճառով կցորդիչով ավտոմեքենաների համար դժվարանցանելի է:
 
Մասիսի, Արարատի, Արմավիրի, Մարալիկի և Տավուշի տարածաշրջանների ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր:
 
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:       
                                                       
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն