Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կառավարության հավանության է արժանացել «Սևան» ազգային պարկի բարեփոխումների և զարգացման հայեցակարգը, որի հիմնական նպատակը պարկի արդյունավետ կառավարման համակարգի ձևավորման ուղղությամբ բարեփոխումների և զարգացման հիմնադրույթների և գաղափարների ներկայացումն է: Դրա հիմքում ընկած է տնտեսական և բնապահպանական շահերի հավասարակշռմամբ` ներդրումների ներգրավման միջոցով տարածքում տնտեսական ակտիվության բարձրացման և զբոսաշրջության զարգացման ապահովումը: Հայեցակարգում սահմանվում են Սևանա լճի զբոսաշրջային հնարավորությունների ընդլայնման և զբոսաշրջության սեզոնի երկարացման նպատակով հանգստի և զբոսանքի նոր կառուցվող օբյեկտների համար պարտադիր պահանջներ (կանաչ գոտի, լողավազան և զվարճանքի այլ ծառայություններ): Արդյունքում ակնկալվում է Սևանա լճում և դրա ջրհավաք ավազանում ստեղծել բարձր ռեկրեացիոն ինդուստրիայի զարգացած միասնական համակարգ, որը կդառնա այս տարածաշրջանի բարձր եկամտաբեր, աշխատատար և էկոլոգիապես համեմատաբար անվնաս հեռանկարային տնտեսաճյուղ:
Գործադիրը հավանություն է տվել ոռոգման ջրամատակարարման ոլորտում ջրի փաստացի օգտագործումը հաշվի առնող կառավարման հայեցակարգի միջոցառումների ծրագրին:
Ըստ հիմնավորման՝ ոռոգման ջրամատակարարման համակարգում մատակարարված ոռոգման ջրի հաշվառում իրականացնելու նպատակով ջրամատակարարման համակարգերն անհրաժեշտ է հագեցնել ժամանակակից ջրաչափական սարքերով: Ոռոգման ջրի մատակարարման և դրան հարակից ոլորտներում ներառված անձանց իրավահարաբերությունների օրենսդրորեն կարգավորման կիրառումը կնպաստի գերնորմատիվային տարածքներում նորմատիվ հասույթի փաստացի հավաքագրումը: