|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ կոչ չի արել իր կողմնակիցներին գրավել Կիևի հոկտեմբերյան պալատը, անվանելով դա իրավապահների կողմից իր նկատմամբ սադրանք: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Այսօր Սահակաշվիլու կողմնակիցները փորձ են արել գրավել Կիևի Հոկտեմբերյան պալատը, որտեղ այդ պահին համերգ էր ընթանում: Տեղի ունեցան բախումներ Սահակաշվիլու կողմնակիցների և ոստիկանության միջև: Ավելի ուշ, Սահակաշվիլու կոչով ցուցարարների մեծ մասը հեռացան պալատի շրջակայքից: