|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ի պատասխան առանձին հարցումների, հայտնում ենք, որ 1988թ դեկտեմբերի 7-ին Երևանում օդի ջերմաստիճանը հասել է +16, Իջևանում +19, Կապանում +21, աստիճանի։ Բայց դա կապ չունի երկրաշարժի հետ, պարզապես համընկել է։ Այս հանգամանքով է պայմանավորված, որ ձմռանը երբ եղանակը տաքանում է, մարդկանց մեջ առաջանում է մտավախություն, որ երկրաշարժ կլինի։ Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ դեկտեմբերին Երևանում օդի ջերմաստիճանը հասել է +15․․․+16 աստիճանի, սակայն երկրաշարժ չի եղել։ Օդի ջերմաստիճանի փոփոխությունը երկրաշարժի նախանշան չէ»։