կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-05 22:27
Առանց Կատեգորիա

Ցավում եմ, որ հանրության մեջ դեռ ոմանք արժանի են բաղմանյաններին. Արթուր Եղիազարյան

Ցավում եմ, որ հանրության մեջ դեռ ոմանք արժանի են բաղմանյաններին. Արթուր Եղիազարյան

Ազատամարտիկ Արթուր Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չկարողացա այսօր զսպել ուրախությունս՝ տարիներով իմ կողմից համապատասխան տեղերում բարձրաձայնած ու դրա արդյունքում նաև անձնապես խնդիրներ ունենալով՝ այսօր տեսնելով այդ անհաջող գեներալի՝ գործող ՊՆախարարի կողմից ազատման մասին լուրը։ Բայց ցավոք, ոմանք միտումնավոր, ոմանք անտեղյակությունից՝ սխալ մեկնաբանեցին։ Չգիտեմ։ Ինչևէ, ստատուսը փակեցի։ Զահլա ու նյարդեր չունեմ այդ թեմայով խոսելու։ Կարևորը համապատասխան իրավասությամբ ճիշտ քայլ արել են դրա պահով։ Հուսամ, որպես շարունակություն՝ դեռ ավելի ճիշտ քայլեր էլ կարվեն։ Ցավում եմ, որ հանրության մեջ դեռ ոմանք արժանի են բաղմանյաններին։ Լավ մնացեք։ Ու չկասկածեք, մի օր լավ երկիր դառնալու ենք»։