|
Փոխարժեքներ
17 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.67 |
| EUR | ⚊ | € 448.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9086 |
| GBP | ⚊ | £ 515.52 |
| GEL | ⚊ | ₾ 140.92 |
Լոնդոնում ընթացող London Chess Classic շախմատի գերմրցաշարի երկրորդ տուրը կրկին խաղաղ ստացվեց:
Ինչպես մեկնարկային տուրում, բոլոր հինգ պարտիաները՝ Ֆաբիանո Կարուանա – Լեւոն Արոնյան, Ուեսլի Սո – Յան Նեպոմնյաշչի, Մաքսիմ Վաշյե-Լագրավ – Հիկարու Նակամուրա, Վիշվանաթան Անանդ – Մայքլ Ադամս, Սերգեյ Կարյակին – Մագնուս Կարլսեն, ավարտվեցին ոչ-ոքի:
Մրցաշարային աղյուսակը երկու տուրից հետո` 1-10. Նեպոմնյաշչի, Կարուանա, Արոնյան, Կարյակին, Կարլսեն, Անանդ, Ադամս, Վաշյե-Լագրավ, Նակամուրա, Սո՝ 1-ական միավոր:
Այսօր երրորդ տուրում միմյանց հետ կխաղան Արոնյան – Կարյակին, Նեպոմնյաշչի – Կարուանա, Կարլսեն – Անանդ, Ադամս – Վաշյե-Լագրավ, Նակամուրա – Սո: