Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Լոնդոնում ընթացող London Chess Classic շախմատի գերմրցաշարի հինգերորդ տուրում հաղթանակ տարավ միայն Ֆաբիանո Կարուանան: Խաղացված քսանհինգ պարտիայից արդյունավետ երկու հանդիպումները հենց նրան են պատկանում:
Հինգերորդ տուրի արդյունքները. Ֆաբիանո Կարուանա – Վիշվանաթան Անանդ՝ 1:0, Լևոն Արոնյան – Մաքսիմ Վաշյե-Լագրավ, Մագնուս Կարլսեն – Ուեսլի Սո, Մայքլ Ադամս – Հիկարու Նակամուրա, Յան Նեպոմնյաշչի – Սերգեյ Կարյակին՝ ոչ-ոքի:
Մրցաշարային աղյուսակ. 1. Կարուանա՝ 3.5 միավոր, 2-8. Նեպոմնյաշչի, Արոնյան, Կարլսեն, Ադամս, Վաշյե-Լագրավ, Նակամուրա, Սո՝ 2.5-ական, 9-10. Անանդ, Կարյակին՝ 2-ական:
Դեկտեմբերի 8-ին վեցերորդ տուրում կհանդիպեն Սո – Արոնյան, Վաշյե-Լագրավ – Կարուանա, Նակամուրա – Կարլսեն, Ադամս – Նեպոմնյաշչի, Անանդ – Կարյակին: