Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Հայաստան կայցելի նոյեմբերի 21-ին: Այդ մասին ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա նշել է, որ նախատեսված է Լավրովի հանդիպումը ՀՀ ԱԳՆ ղեկավարի և ՀՀ նախագահի հետ: Այցը նվիրված է ռուս-հայկական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքերով՝ նախարարները կմասնակցեն Ռուսաստանի և Հայաստանի բարեկամությանը նվիրված ցուցահանդեսի բացմանը:
Զախարովայի խոսքով` նախատեսվում է խորհրդատվությունների` 2018-2019 թվականների պլանի ստորագրում ՌԴ ԱԳՆ-ի և ՀՀ ԱԳՆ-ի միջև:
Ըստ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի` երկկողմ բանակցությունների օրակարգը ներառում է երկու երկրների միջև համագործակցության լայն համալիրը, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի գծով արտաքին քաղաքական փոխգործակցությանն առնչվող հարցերը, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության և այլ միջազգային հարթակների շրջանակներում դիրքորոշումների համակարգումը:
Երկկողմ հարաբերություններից բացի, կողմերը կքննարկեն տարածաշրջանային անվտանգության հարցեր, այդ թվում` ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարները:
Զախարովան հավելել է, որ նոյեմբերի 20-ին Լավրովը կայցելի Ադրբեջան: