Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Ուսանողները երեկվանից շարունակում են դասադուլ անել՝ պահանջելով չվերացնել տարկետումը: Նրանք երեկ հրաժարվել են ընդունել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ հանդիպման հրավերը: Իսկ թե ինչո՞ւ չեն համաձայնել մասնակցել քննարկմանը, դասադուլի կազմակերպիչներից` «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն ասաց, որ դա ուներ սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներ:
«Պարոն Արծրուն Հովհաննիսյանի հետ երբ խոսեցինք, առաջին հարցը, որ տվեցինք, թե ինչ ԶԼՄ-ներ են ներկա լինելու հանդիպմանը, մեզ ասացին, որ բոլոր լրատվամիջոցները լինելու են»,- ասաց նա, ապա նշեց, որ հանդիպումը չընդունելու պատճառներից մեկն էլ եղել է այն, որ ուղիղ եթեր չի ապահովվել:
Պետրոսյանը նշեց, որ հանդիպման ձևաչափն իրենց հետ չի քննարկվել: «Մեզ զանգեցին, ասեցին` լինելու են ուսխորհուրդներից, ապա իմացանք, որ ապրիլյան պատերազմի մասնակից տղաներ էլ են հրավիրված եղել»,- ասաց նա, ապա բացատրեց, որ հանդիպման չներկայանալու պատճառներից մեկն էլ դա էր:
«Կստացվեր` մենք 4 հոգով ենք, իրենք` քսան, ու մենք դեմ ենք տարկետմանը, իրենք` կողմ: Ստացվելու էր` իրենք եկան, մեզ հերքեցին»,- ասաց Պետրոսյանը:
Նա հավելեց, որ իրենք պատրաստ են ցանկացած քննարկման, բայց այդ քննարկման ձևաչափը լինի երկու կողմերին համապատասխան: