|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Երևանի ավագանու այսօրվա նիստում որոշվեց Կանազի մշակութային պալատը 10 տարի ժամկետով տրամադրել ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանին: Նշենք, որ Թոխատյանը ցանկանում է այնտեղ թատրոն հիմնադրել:
Ավագանու՝ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները դեմ քվեարկեցին նախագծին՝ նշելով, որ դա կոռուպցիոն ծրագիր է:
«Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանն էլ նշեց, որ իրենց համար կարևոր է նման նախաձեռնությունը, սակայն նախագծի նկատմամբ որոշակի թերահավատություն կա, ինչը, ըստ նրա, Թոխատյանի քաղաքական դիրքորոշման հետ է կապված: «Իմ սերունդը մեծացել է «Խաթաբալլադա»-ով, մյուս սերունդը` «Մեա կուլպա»-ով, բայց ՀՀԿ-ի հետ Ձեր առնչությունները բացասական ֆոն են ստեղծում Ձեր նկատմամբ: Կարծում եմ, որ ՀՀԿ-ից հեռու մնալը Ձեր գործունեության ընթացքում կարևոր է լինելու` նախագծի նկատմամբ վստահություն ունենալու առումով»,- ասաց Հարությունյանը:
Ի պատասխան` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշեց, որ շատ ուրախ է, որ Թոխատյանն աշխատել է իրենց հետ ավագանիում, ու ուրախ է, որ նա հենց ՀՀԿ խմբակցության անդամ է եղել: «Մենք վստահում ենք Ձեզ, իսկ էն մարդիկ, ովքեր փորձում են Ձեզ քննադատել, թե ինչի համար եք ՀՀԿ-ի կողքին կանգնել, էդ մարդկանց հորդորում եմ քիչ-քիչ մի´ մռմռացեք»,- ասաց քաղաքապետը: