|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Воскресный вечер с Владимиром Соловьевым» հաղորդման եթերում մեկնաբանել է իր` Հայաստան կատարած այցը. հայտնում է Русарминфо-ն: Նա ասել է, որ հավանել է Հայաստանը:
Զախարովան պատմել է, որ իրեն ընդունել են շատ տարբեր մարդիկ: «Եղել են զրույցներ լրագրողների, պաշտոնական անձանց հետ, քանի որ ես գործուղմամբ էի այնտեղ: Եղել են նաև հասարակության ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ և այլն: Գիտեք` մենք քննարկել ենք բոլոր թեմաները` քաղաքական, մենք քննարկել են բարդ թեմաներ, պատմական թեմաներ, մենք քննարկել ենք ցավոտ թեմաներ»,-պատմել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Զախարովան նշել է, որ իրեն ապշեցրել է այն փաստը, որ հայերը, որոնք շատ տաքարյուն են, և որոնց համար պատմության, սեփական մշակույթի և սեփական արժանապատվության հարցերը ազգային հպարտության մասն են, կարող են խոսել բարդ թեմաներից: Նրա խոսքով` դա բարեկրթության և մեծության նշան է, որը հասու չէ բոլորին: