կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-29 12:18
Հասարակություն

Իսրայելի առողջապահության նախարարության պատվիրակությունն այցելել է «Հայբուսակ»

Իսրայելի առողջապահության նախարարության պատվիրակությունն այցելել է «Հայբուսակ»

Իսրայելի առողջապահության նախարարության պատվիրակությունն այցելել է «Հայբուսակ» համալսարան: Հայաստանից տարված դիպլոմներն Իսրայելում հաստատվելուց հետո Իսրայելի առողջապահության նախարարը ցանկություն է հայտնել այցելելու Հայաստան ու անձամբ ծանոթանալու բուհի կրթական ծրագրերին:

Նշենք, որ «Հայբուսակը» Իսրայելի հետ համագործակցությունը սկսել է դեռ 6 տարի առաջ: Բուհն  ունի իսրայելցի շրջանավարտներ «Ընդհանուր բժշկություն», «Դեղաբանություն», «Ստոմատոլոգիա» մասնագիտություններով: «Հայբուսակ»-ում 110 իսրայելցի ուսանող է սովորում:

Կրթության միջազգային ակադեմիայի նախագահ, բանասիրական   գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անահիտ Հարությունյանը նշում է, որ Հայաստանում ստացած բարձրագույն կրթությունն իսկապես ընդունվում է աշխարհում: «Այս այցը մեզ շատ բան տվեց, և մեր համագործակցությունը, բնականաբար, կշարունակվի: Մենք ցանկություն ունենք ինտեգրելու իրենց որոշ ծրագրեր` հենց բժշկական գծով»,- ասաց նա:

«Հայբուսակի» արտասահմանյան ուսանողների գծով բուժական ֆակուլտետի դեկանի տեղակալ Նարինե Մարտիրոսյանն էլ նշում է, որ իրենց մոտ սովորած իսրայելցի ուսանողների փաստաթղթերն արդեն ստուգվել են Իսրայելի առողջապահության նախարարության կողմից և հաստատվել: «Ուսանողներն արդեն հանձնել են պետական քննություն Իսրայելում, և նրանց մեծամասնությունը հաջողությամբ է հանձնել այն»,- ասաց նա:

Ի դեպ, «Հայբուսակն» արդեն համագործակցում է Իսրայելի մի շարք կլինիկաների հետ, որոնք պատրաստակամ են Հայաստանում կրթություն ստացած ուսանողներին ապահովել աշխատանքով: