Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Պետեկամուտների կոմիտեն շարունակում է հսկիչ գներ կիրառելու եւ ներկրողների ներկայացրած հաշիվ-ապրանքագները չընդունելու իր գործելաոճը։ Մեր տեղեկություններով՝ ՀՀ գործարարներից մեկը, ում անունը առայժմ չենք հայտնում, ԵՏՄ երկրներից ներկրված իր ավիաբեռը տեւական ժամանակ է, ինչ չի կարողանում մաքսազերծել, քանի որ ՊԵԿ-ը նրանից պահանջում է կա՛մ ավելի բարձր գնով հաշիվ-ապրանքագիր ներկայացնել, կա՛մ սպառնում է կիրառել իր հսկիչ գինը՝ բնականաբար, ավելի բարձր, որպեսզի հնարավորինս շատ մաքսատուրք պոկի։
Ինչպես հայտնի է, մաքսազերծման դեպքում ներկրողները գործ են ունենում բեռնափոխադրող-կարգոների հետ, որոնց աշխատանքն իր ձեռքում է կենտրոնացրել ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը՝ «Գազպրոմ-Արմենիայի» նախկին գլխավոր հաշվապահ Արմեն Ունանյանի միջոցով, որին իր հետ այդ համակարգ է տեղափոխել։ Իսկ տվյալ ավիաբեռի մաքսազերծումը ոչ միայն ուշացնում են, այլեւ ներկրող գործարարին հետապնդում են քննչական ծառայությունների միջոցով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: