|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ-ին հայտնի է ԱՄՆ-ի թշնամական ու մրցակցային վերաբերմունքը «Հյուսիսային հոսք-2» գազամուղի նկատմամբ և, որ խոսքը միջազգային մակարդակով ռեկետության և ռեյդերության մասին է. հայտնում է Газеста.ру-ն:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ը մտադիր է պատժամիջոցներ սահմանել Գերմանիայի նկատմամբ` գազամուղի հետ կապված:
Պեսկովը նշել է, որ ՌԴ-ն ԱՄՆ-ի նման դիրքորոշումն անընդունելի է համարում: Նա ասել է, որ խոսքը ռուսական գազի մրցակցային առավելության մասին է, և ԱՄՆ-ը պետք է մտածի այն մասին, թե ինչպես իջեցնել այն գազի գինը, որն իրենք են վաճառում: