կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-08 10:53
Առանց Կատեգորիա

Ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման համար երաշխավորվել են 48 կազմակերպություն

Ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման համար երաշխավորվել են 48 կազմակերպություն

Սիրելի ուսուցիչներ, երկրորդ փուլով ստացված հայտերն էլ հաշվի առնելով՝ պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման համար երաշխավորվել են 48 կազմակերպություն, դուք ազատ եք ընտրել այն կազմակերպությունը, որտեղ ուզում եք վերապատրաստում անցնել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

«Երաշխավորված են նաև շուրջ 30 դասընթացներ, որոնցից որևէ մեկը նախորդող մեկ տարվա ընթացքում անցած լինելու պարագայում ուսուցիչները հնարավորություն ունեն ավտոմատ հավաքագրել նշված կրեդիտները»,- գրել է նա: