կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-11-28 08:09
Հասարակություն

Հրանուշ Հակոբյանը շարունակում է հայտարարագրել իր սովետական ռուբլիները

Հրանուշ Հակոբյանը շարունակում է հայտարարագրել  իր սովետական ռուբլիները

«Ժողովուրդը» գրում է.  «Հայաստանի Հանրապետության սփյուռքի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրանուշ Հակոբյանը ԽՍՀՄ տարիներին կուսակցական բուռն անցյալ է ունեցել` հասնելով ընդհուպ մինչեւ ՀԼԿԵՄ կենտկոմի առաջին քարտուղարի: Ու թեեւ տիկ. Հակոբյանը վաղուց արդեն ՀՀԿ-ական է, նույնիսկ` ՀՀԿ ԳՄ անդամ, սակայն շարունակում է հավատարիմ մնալ իր առաջին կուսակցությանը՝ Կոմկուսին: Բանն այն է, որ տիկին Հակոբյանն իր ունեցվածքի հայտարարագրում՝ դրամական միջոցների մեջ, նշել է նաեւ խորհրդային ռուբլու տեսքով ունեցվածքը, իսկ այն կազմում է 82 հազար 821 ռուբլի. գումար, որը խորհրդային տարիներին համարվում էր ահռելի ունեցվածք: Ուշագրավն այն է, որ 2012թ. տարեսկզբին նա հայտարարագրել է 82 հազար 821 ռուբլի, իսկ տարեվերջին` 82 հազար 882 ռուբլի: Թե ինչպես են գոյություն չունեցող երկրի անվավեր փողերն ավելացել, անհասկանալի է: Հ. Հակոբյանի` ներկայիս արժույթներով ունեցվածքը եւս քիչ չէ՝ 28 մլն 287 հազար դրամ, 26 հազար 881 դոլար եւ 21 հազար 827 եվրո: Եվ այս ամենը նա կուտակել է չոր աշխատավարձով, քանի որ եկամտի որեւէ այլ աղբյուր նշված չէ»: