|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր Կոմիտասի թանգարան-ինստիտուտին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նվիրեց Կոմիտասի խորհրդանշական բարձը:
Տեղեկացնենք, որ երիտասարդ լրագրողներ` ամուսիններ Զավենն ու Արփինեն հանդես են եկել հետաքրքիր նախաձեռնությամբ` պատրաստել են հարյուր բարձ, որոնք ներծծված են էներգետիկ մեծ ուժով: Խորհուրդն այն է, որ այդ բարձերը դատարկ են մնացել 1915 թվականին. դրանք այն մտավորականների բարձերն են, որոնք գլխատվել են Եղեռնի ժամանակ: Երիտասարդները բարձերն այսօր փոխանցեցին Սփյուռքի նախարարությանը, իսկ նախարար Հրանուշ Հակոբյանն էլ առաջին բարձը նվիրեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտին:
«Այս ամենի մեջ ապրելու խորհուրդ կա, և բարձերը, որպես կյանքի շարունակություն, կփոխանցվեն մեր հայրենակիցներին: Ես ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել այն բոլոր մարդկանց, ովքեր այս օրերին և այս տարվա ընթացքում փորձում են իրենց մեծ կամ փոքր ներդրումն ունենալ և դրանով հիշել ու հիշեցնել Հայոց ցեղասպանության մասին»,- ասաց Հրանուշ Հակոբյանը: