|
Փոխարժեքներ
20 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ՀՔԾ-ում գտնվող գործի շրջանակներում կալանավորվել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Գայանե Գալոյանը: Այս տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը: Փաստաբանը կալանավորվել է Հատուկ քննչական ծառայությունում քննվող` կաշառքի գործի շրջանակներում:
Գայանե Գալոյանը, շուրջ 20 տարի է, ինչ փաստաբան է աշխատում: Նա որպես պաշտպան է ներգրավված եղել բազմաթիվ հնչեղ քրեական գործերում, այդ թվում` Արմեն Տեր-Սահակյանի բանդայի գործում:
2014-ին նա իրականացնում էր քրեական հեղինակություն Կայարանցի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով կալանավորված Իսրայել Սարգսյանի պաշտպանությունը, սակայն հետո Սարգսյանի հարազատներն ինչ-ինչ պատճառներով հրաժարվեցին Գալոյանի ծառայություններից: