|
Փոխարժեքներ
23 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Ռուսաստանի մայրաքաղաքում անցկացվող «Մոսկովյան օփեն» փառատոնի կանանց մրցաշարի 7-րդ մրցափուլում Լիլիթ Գալոյանի մրցակիցը մրցաշարի ամենաբարձր վարկանիշն ունեցող Ալեքսանդրա Կոստենյուկն էր: Հետաքրքիր մրցապայքարում ընթացած պարտիան ավարտվեց 40-րդ քայլին` ռուս շախմատիստուհու հաղթանակով:
Այս մրցափուլում հաղթանակ տոնեց Կարինա Համբարձումովան: Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակցուհին սպիտակ խաղաքարերով առավելության հասավ Ալինա Կաշլինսկայայի նկատմամբ:
Հերթական հաղթանակը տարավ առաջատարը` մոնղոլ շախմատիստուհու Մոնգենտուլը, ով պարտության մատնեց ռուսաստանցի Ֆոմինային: Մոնգենտուլն այժմ ունի 6 միավոր և միանձնյա շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Առաջատարից կես միավորով հետ է մնում Կոստենյուկը:
Լիլիթ Գալոյանն ունի 3 միավոր և 6-րդ տեղում է: Կարինան իր 2-րդ հաղթանակից հետո վաստակեց 2 միավոր և հեռացավ վերջին տեղից: Նախավերջին ` 8-րդ մրցափուլում Լիլիթը սև խաղաքարերով կհանդիպի Վալենտինա Գունինայի հետ, ով ունի 4 միավոր, իսկ Կարինայի մրցակիցը մրցաշարային աղյուսակի ետնապահն է ` Մարինա Ֆոմինան: Հայ շախմասիստուհին հանդես կգա սև խաղաքարերով: