Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հանցագործությունը կատարվել է Հայաստանում, և գործը պետք է քննել այստեղ, ուրիշ կարծիք լինել չի կարող: Անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած սպանդի գործը ՌԴ-ում քննելուն` լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քրեական կենսագիր Սերգեյ Գալոյանը:
Նա քննադատեց իրավապահ համակարգի ղեկավարների հայտարարությունները` նշելով, որ ավելի լավ է` չխոսեին, քան իրարամերժ մտքեր հայտնեին: Սակայն Գալոյանի համար ամենաապշեցնողը գլխավոր դատախազության այն հատարարությունն էր, որ Պերմյակովին ՀՀ իրավապահներին հանձնելու հարց չի քննարկվել: «Ինչո՞ւ չի քննարկվում, Դուք վախեցե՞լ եք քննարկել դա»,- խոսքն ուղղելով ՀՀ գլխավոր դատախազին` ասաց նա:
Գալոյանի խոսքով` այս ողբերգությունը չէր լինի, եթե 1999 թվականին ռուսական 102-րդ ռազմաբազայի 2 զինվորի կատարած սպանության դեպքը չկոծկվեր: Հիշեցնենք, որ այդ գործի քննությունը ևս ռուսական կողմը վերցրեց իր վրա, ապա զինծառայողներին պատիժը կրելու համար տեղափոխեց Ռուսաստան:
Գալոյանը բացառեց այն վարկածը, որ այդ սպանությունը հնարավոր է ծրագրված էր և հրահրված ադրբեջանական կամ ռուսական հատուկ ծառայությունների կողմից` Հայաստանում հակառուսական տրամադրություն ստեղծելու նպատակով: «Մեր մեջ եղած վատ բաները մի' կապեք նրանց հետ»,- ասաց նա: