կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-28 17:42
Քաղաքական

Նախարարի հորդորից 1 ամիս անց Դիանա Գալոյանը «եղունգներով» պահում է աթոռը

Նախարարի հորդորից 1 ամիս անց Դիանա Գալոյանը «եղունգներով» պահում է աթոռը

Մայիսի 25

Արայիկ Հարությունյան. «Ես հիմա Դիանա Գալոյանին կոչ եմ անում և հորդորում եմ հրաժարվել ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնից»:

Մայիսի 25

Դիանա Գալոյանը հրաժարական չի տալիս և ասում է. «Երբ որ կլինի մրցույթի հայտարարությունը, ես վայր կդնեմ ռեկտորի պաշտոնակատարի իմ լիազորությունները»:

Հունիսի 5

Հայտարարվում է մրցույթ, տիկին Գալոյանը, անտեսելով արդեն սեփական խոստումը, կրկին հրաժարական չի տալիս:

Հունիսի 17

Դիանա Գալոյանը դեռ հրաժարական չի տվել և ասում է. «Որոշ աշխատանքային հարցեր կան, որոնք պետք է ավարտին հասցնեմ, մոտ օրերս վայր կդնեմ լիազորություններս»:

Հունիսի 26

Դիանա Գալոյանը ոչ մի կերպ չի կարողանում հրաժարվել բոլոր հնարավոր մեթոդներով ձեռք բերած աթոռից՝ արդեն 2-րդ անգամ ապացուցելով, որ նույնիսկ ինքն իր խոսքը չի հարգում:

Իհարկե, նոր է սկսել գիտակցել, որ հրաժարվելու դեպքում երկար ժամանակ չի վերադառնալու նույն աթոռին, սակայն այլ տարբերակ այլևս չկա:

Տիկին Գալոյանի կերպարը և արարքները վաղուց արդեն նույնիսկ մեկնաբանելու կարիք չկա, իսկ ԿԳՄՍ նախարարը ապացուցեց, որ իր խոսքն այնքան անարժեք է, որ նույնիսկ իր հովանավորյալները չեն հարգում:

ՀՊՏՀ ուսանողներ