|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Ուկրաինայի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի դեմ` երկրի քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածով՝ «Ուկրաինայի պետական սահմանով մարդկանց ապօրինի տեղափոխում». հայտնում է Газета.ру-ն:
Արդեն տեղեկացրել ենք, որ Սահակաշվիլիի հարյուրավոր կողմնակիցներ, շղթա կազմելով ուկրաինական սահմանապահների դեմ, կարողացել են նրան տեղափոխել ուկրաինական սահմանից ներս: Բախումների ժամանակ 11 սահմանապահ է տուժել: