|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Սեպտեմբերի 5-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 33 շենքի մոտից Էրեբունու բաժին բերման են ենթարկել 1978 թ. ծնված Կամո Խ.-ին, ում խուզարկությամբ հայտնաբերվել է 24.000 դրամ:
Կամո Խ.-ն խոստովանական բացատրություն է տվել, որ նշված դրամը գողացել է նույն օրը, ժամը 18.30-ին, «Տաշիր» առևտրի կենտրոնի մոտ` թիվ 67 երթուղու ավտոբուսի սրահում, անհայտ քաղաքացու գրպանից:
Գողոնն առգրավված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն: