|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 3-ին «Փարավոնում» գեներալ Սեյրան Սարոյանի 50-ամյակի հյուրերին դիմավորել է տանկը (մակետը), կողքին՝ յաթրջի արաղ խմող մարտունեցի խարիզմատիկ բիձեք, որ խմել են ու երգել հայրենասիրական երգեր։ Քիչ այն կողմ` պարկերից խրամատ, զինվորների հետ երիտասարդ բուժքույրեր են եղել` իրենց «երգով»։ Սերժ Սարգսյանը Ղարաբաղից հատուկ եկել է ու երկար մնացել, անգամ 2 անգամ պարել:
Ու քանի որ՝ եթե պարում է նախագահը, մեկ մարդու նման պարում են նաեւ բոլորը։ «Սեյրանն էլ էր պարում, բայց ոտքը ցավում էր»,- մղկտաց մեր աղբյուրը: «Փարավոնում» է եղել հայաստանյան ողջ իսթեբլիշմենթը` մոտ 600 մարդ՝ Կարեն Կարապետյան, Արա Բաբլոյան, նախարարներ, պատգամավորներ, բոլորը՝ առանց տիկինների: Չեն եղել Սամվել Ալեքսանյանը, Հովիկ Աբրահամյանը: Ամենակրեատիվը եղել է տորթը` Օմարի սարի վրա Սեյրան Սարոյանը: Երգել են Մարտին Մկրտչյանը, Ռազմիկ Ամյանը, Սարոն, Ներսիկ եւ Աղասի Իսպիրյանները»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: