կարևոր
3373 դիտում, 3 ամիս առաջ - 2024-08-21 08:15
Հասարակություն

Արագածոտնի մարզպետն ինքն իր դեմ «հաղորդում» է տալիս. «Ժողովուրդ»

Արագածոտնի մարզպետն ինքն իր դեմ «հաղորդում» է տալիս. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Արագածոտնի մարզպետն ինքն իր դեմ «հաղորդում» է տալիս. պետական աշխատանքին զուգահեռ նա բիզնեսով է զբաղվել:

Չափազանց ազնի՞վ է Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, թե՞ ծայրաստիճան անփորձ ու ոչ պրոֆեսիոնալ՝ դժվար է ասել, բաց նա իր պաշտոնական կենսագրության մեջ գրել է, որ 2013-2017 թվականներին, լինելով պետական ծառայող, աշխատելով ազգային վիճակագրության ծառայությունում, միաժամանակ 2010-2018 թթ. զբաղվել է բիզնեսով: Ծայրաստիճան հակաօրինական արարք, որի պատճառով բազմաթիվ ընդդիմադիրներ այժմ հալածվում են գործող իշխանությունների կողմից։

Կարձագանքի՞ այս` ապացույց որոնելու կարիք չունեցող ակնհայտ փաստին ՀՀ Հակակոռուպցիոն կամ կոռուպցիան կանխարգելելու կոչված որեւէ մարմին, թե՞ ոչ, դժվար է ասել, քանի որ կառույցներից մեկը ղեկավար չունի, մյուսը՝ քաղաքական ցուցում:

«Ժողովուրդ» օրաթերթը ամեն դեպքում դիմեց ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին, ով մեզ հետ զրույցում բացատրեց. «Ես որեւէ անհամատեղելի աշխատանք չեմ կատարել։ Ազգային վիճակագրական ծառայության աշխատանքը համատեղել եմ իմ բիզնեսի հետ եւ ոչ մի անօրինական բան չեմ արել: Ժամանակի առումով էլ չէի կարող ինչ-որ բան անել. մեզ մոտ, նկատի ունեմ՝ վիճակագրական կոմիտեում, մարդահամար է անցկացվում, ժամանակավոր, պայմանագրային աշխատողների են վերցնում, յուրաքանչյուր գյուղում մի քանի հոգի պահանջվում է»։

Ամենայն հավանականությամբ, Սերգեյ Մովսիսյանը պայմանագրային աշխատանք է իրականացրել պետական համակարգում՝ իր բիզնեսի հետ միաժամանակ, սակայն անգամ դա դժվարացավ բացատրել»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։