|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ծաղկաձորում գտնվող խաղատներից մեկի այցելուին խարդախության մեջ են մեղադրել՝ ծեծի ենթարկել, որից հետո դուրս են հրավիրել խաղատնից: Այս մասին գրում է «Փաստինֆոն»:
Կայքի տեղեկություններով՝ եղբայրներով այցելել են խաղատուն և, ըստ նրանցից մեկի հայտարարության, շահել, սակայն գումարը շահած տղամարդուն խարդախության մեջ են մեղադրել, որից հետո անվտանգության աշխատակիցը ծեծել է եղբայրներին ու բռնության կիրառմամբ դուրս հրավիրել խաղատնից: Շահած գումարն էլ մոտ 15 000 ԱՄՆ դոլար է եղել:
Կատարվում է հետաքննություն: