|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայ քաղաքապետերի մոտ նոր ախտանիշ է նկատվում՝ «աթոռամոլություն». նրանք գումարներ չեն խնայում ամենաճոխ աթոռը կամ բազկաթոռը ձեռք բերելու համար: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, օրինակ, ղեկավարի մեկ բազկաթոռ գնելու համար տեղական բյուջեից ծախսել է 300 հազար դրամ:
Ղեկավարի բազկաթոռի համար նույնքան գումար է ծախսել նաեւ Սպիտակի քաղաքապետարանը: Այդպես է վարվել նաեւ ՀՀ կառավարությանն առնթեր պետական գույքի կառավարման վարչությունը, միայն թե Արման Սահակյանի ղեկավարած կառույցը գնել է միանգամից երկու բազկաթոռ՝ ծախսելով 600 հազար դրամ:
Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, թե աթոռը ձեռք են բերել նիստերի դահլիճի համար. «Դրա վրա միայն ես չեմ նստելու: Ես բազկաթոռ ունեմ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: