կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-21 19:40
Իրավական

Կդիմեն ոստիկանապետին՝ 2 ոստիկանի նկատմամբ տույժ կիրառելու համար

Հուլիսի 21-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը։

Մասնակցում էին շտաբի, ներքին անվտանգության, հասարակական կարգի ապահովման, իրավաբանական վարչությունների պետերը, կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետը եւ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Օրակարգում ոստիկանության կադրերի ռեզերվում գտնվող երկու ծառայողների վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների նյութերի ու դրանց եզրակացությունների քննարկումն էր։

Պարզելով փաստական հանգամանքները՝ ոստիկանության կարգապահական հանձնաժողովը որոշում կայացրեց դիմել ոստիկանության պետին՝ ոստիկանության հիշյալ ծառայողների նկատմամբ կիրառելու «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժեր։