Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լյովա Սարգսյանը դատական հայց է ներկայացրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի դեմ: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից:
Հայցադիմումը դատարան է մուտքագրվել մայիսի 8-ին, գործը մակագրվել է դատավոր Անի Հարությունյանին: Դատարանն արդեն հայցադիմումը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ հրավիրելու մասին որոշում է ընդունել:
Լյովա Սարգսյանը հայցադիմում է ներկայացրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի 09.04.2019 թվականի «Վարչական տույժ կիրառելու մասին» թիվ ՎԻՎ/04/2019 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Նախնական դատական նիստը նշանակվել է հուլիսին:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի որոշումից պարզ է դառնում, որ Լյովա Սարգսյանը «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված ժամկետներում հանձնաժողովին չի ներկայացրել 2018 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի և եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագիրը:
Նրա նկատմամբ կիրառվել է «նախազգուշացում» վարչական տույժը: