Փոխարժեքներ
29 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 392.97 |
EUR | ⚊ | € 414.58 |
RUB | ⚊ | ₽ 3.57 |
GBP | ⚊ | £ 497.66 |
GEL | ⚊ | ₾ 143.3 |
ՀՀ ոստիկանությունը հանրային քննարկման է ներկայացրել «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի և «Քրեական դատավարությանը մասնակցող անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցների իրականացման կարգը և պայմանները, ինչպես նաև պաշտպանվող անձի և պաշտպանության միջոցի իրականացման վերաբերյալ տեղեկությունները չհրապարակելու մասին գրավոր նախազգուշացման ձևը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծերը:
Մասնավորապես «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածում նախատեսվում է ավելացնել պաշտպանության ենթակա անձանց վերաբերյալ դրույթ:
Այսպես. «Ոստիկանությունն օրենքով սահմանված դեպքերում պարտավոր է միջոցներ ձեռնարկել պաշտպանության ենթակա անձանց կյանքը, առողջությունը և (կամ) գույքը պաշտպանելու ուղղությամբ: Պաշտպանության ենթակա անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով»:
Նախագծով առաջարկվում է սահմանել քրեական դատավարությանը մասնակցող անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցների իրականացման կարգը և պայմաններն, ինչպես նաև պաշտպանվող անձի և պաշտպանության միջոցի իրականացման վերաբերյալ տեղեկությունները չհրապարակելու մասին գրավոր նախազգուշացման ձևը:
Նշենք, որ պաշտպանության ենթակա անձանց վերաբերյալ հստակ դրույթներ են սահմանված քրեական դատավարության օրենսգրքով:
Մասնավորապես Քր.դատ.օր-ի 98-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քրեական դատավարությանը մասնակցող յուրաքանչյուր անձ, ով կարող է հաղորդել տվյալներ, որոնք նշանակություն ունեն հանցագործությունը բացահայտելու և դրա կատարողին հայտնաբերելու համար, ինչի հետևանքով կարող են վտանգվել նրա, նրա ընտանիքի անդամի, մերձավոր ազգականի կամ մերձավորի կյանքը, առողջությունը, գույքը, իրավունքներն ու օրինական շահերը, ունի պաշտպանության իրավունք:
Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված են պաշտպանության բազմաթիվ միջոցներ՝ պաշտպանվող անձի անձնական անվտանգությունն ապահովելը, բնակարանը և այլ գույքը պահպանելը, պաշտպանվող անձին անհատական պաշտպանության միջոցներ տրամադրելը և վտանգի մասին հայտնելը, պաշտպանվող անձին բնակության այլ վայր փոխադրելը և այլն:
«Ոստիկանության մասին» օրենքում նախատեսվում է ավելացնել պաշտպանության միջոցների ցանկը: Որոշման նախագծերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ: