Քիչ առաջ Խորհրդարանը 26 կողմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ԱՀ 2019 թ.-ի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
«
Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ 25 կողմ, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ
այսօր առավոտյան մեկնարկած նիստին, որից հետո նիստն ընդհատվել էր:
Իր խոսքում ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը նշել է, որ օրենքի նախագծի առաջին ընթերցումից հետո ԱՀ կառավարությունը ստացել է պատգամավորներ Արմեն Օհանյանի և Լյուդմիլա Բարսեղյանի կողմից երկու առաջարկ:«Առաջինը հարցը վերաբերում է Հադրութի շրջանի Այգեստան-Ակնաղբյուր ռազմավարական ճանապարհի, Մելիքաշեն-Պլեթանց գյուղերի ձորից մինչև Պլեթանց գյուղի գերեզմաններ ընկած հատվածի շինարարությունը ծրագրում ընդգրկելուն: Հարցը քննարկվել է ֆինանսաբյուջետային և կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում, և նշեմ, որ առայժմ գազատարի հետ կապված տեխնիկական հարցեր կան, և այդ աշխատանքները իրականացնելուց հետո, ճանապարհի այդ հատվածում շինարարությունը կշարունակվի և կավարտվի:
Երկրորդ հարցը վերաբերում էր Տիգրան Մեծ փողոցի մայրուղուց դեպի երկրորդ փակուղի՝ 5-րդ շենք տանող ճանապարհի աֆսալտապատման աշխատանքներին: 2019 թ.-ի պետական բյուջեի նախագիծը քննարկելու ժամանակ ևս ստացել ենք այդ առաջարկությունը, և, ըստ Կառավարության եզրակացության, ճանապարհի շինարարությունը ներառված է 2020 թ.-ի պետական բյուջեի կապիտալ ներդրումների ծրագրում»,- մանրամասնել է Ա. Հարությունյանը:
Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է ԱԺ ֆինանսաբյուջետային և կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Արամ Գրիգորյանը: