կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-21 10:40
Տարածաշրջան

Թուրքիայում հզոր երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայում հզոր երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի առափնյա շրջանում 6,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:

Ըստ Hurriyet-ի՝ երկրաշարժի  էպիկենտրոնը գտնվել է Բոդրումի հայտնի հանգստավայրից ընդամենը 12 կմ հեռավորության վրա, ինչպես նաև հունական Ռոդոս կղզուց 90 կմ հեռավորության վրա:

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություն չի հաղորդվում:

Նշենք, որ հուլիսի 21-ին, տեղական ժամանակով ժամը 02:31-ին (Գրինվիչի ժամանակով` հուլիսի 20-ին 22:31-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 36.780 և արևելյան երկայնության 27.310աշխարհագրական կոորդինատներով (Հունաստան-Թուրքիա սահմանային գոտի, Կոս կղզուց 5 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 6.6 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 9 բալ :

Ըստ նախնական տվյալների կայքերում զետեղված տեղեկության Հունական Կոս կղզում մահացել է երկու և տուժել՝ մոտ 120 մարդ և ևս 70-ը՝ հարակից կղզիներում: